Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.10.2024 | 00:01

Քննո՛ղ գաղտնեաց, մեղա՜յ Քեզ կամաւ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ: Թողութի՛ւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծննդենէ սուրբ աւազանին մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ առաջի Աստուածութեանդ Քո զգայարանօք իմովք եւ ամենայն անդամօք մարմնոյս. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 3451

Մեկնաբանություններ